նոյեմբերի 3 – 26

Պաշտոնապես երաշխավորված է
ԿԳՄՍ նախարարության կողմից։

8 պարտադիր AI-հմտություն բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից

ԱվելինՍտուգի՛ր AI գրագիտությունդ

Խաղարկություն

3 MacBook Neo

Յուրաքանչյուր ամսվա խմբում

հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին գրանցվածների միջև՝ ամեն ամիս 3 MacBook Neo-ի խաղարկություն

  • Օնլայն՝ Zoom-ով
  • 4 շաբաթ, 9 դաս, 18 ժամ
  • Տրվում է հավաստագիր
  • 100% գումարի վերադարձ եկամտահարկից

AI-ի զարգացումը քեզ անհանգստացնո՞ւմ է

AI-ի հնարավորությունները քեզ ոգևորո՞ւմ են

Երկու դեպքում էլ անելիքը մեկն է՝ սովորել աշխատել AI-ով։

Ի՞նչ կսովորես

AI-հմտություն 9 օնլայն դասերի արդյունքում

Տևողությունը՝ 1 շաբաթ • 3 դաս • 6 ժամ

1-ին շաբաթ · Երեքշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 1 · AI հիմունքներ և անվտանգություն
  • Ինչ է արհեստական բանականությունը, ինչպես է աշխատում և ինչով են տարբերվում AI մոդելներն ու գործիքները։
  • Ինչպես են աշխատում լեզվային մոդելները (LLM), և ինչ են տոկեններն ու կոնտեքստի պատուհանը։
  • Ինչպես կազմել արդյունավետ հարցումներ (Prompt Engineering)՝ AI-ից լավագույն արդյունք ստանալու համար։
  • Ինչպես ճանաչել AI-ի սխալ կամ հորինված պատասխանները, տարբերակել Deepfake բովանդակությունը և անվտանգ օգտագործել AI գործիքները։
  • Arena.ai (LMArena)
  • ChatGPT
  • Claude
  • Gemini
1-ին շաբաթ · Հինգշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 2 · AI-ը կյանքի 10 իրավիճակներում
  • Ինչպես կիրառել AI-ը առօրյա և աշխատանքային իրավիճակներում՝ տարբեր խնդիրների լուծման համար։
  • Ինչպես AI գործիքներով ստեղծել և մշակել տեքստեր, նկարներ ու աուդիո բովանդակություն, այդ թվում՝ տեքստը փոխակերպել ձայնի (TTS), իսկ ձայնը՝ տեքստի (STT)։
  • Ինչպես ընտրել և համադրել տարբեր AI գործիքներ՝ ստեղծելով արդյունավետ աշխատանքային գործընթացներ։
  • Google AI Studio
  • ChatGPT
  • Claude
  • Gemini
  • Nano Banana
  • Wispr Flow
  • Oboe
  • Suno
1-ին շաբաթ · Շաբաթ · 19:00⁠–⁠21:00 Դաս 3 · Քո 1-ին AI նախագիծը
  • Ինչպես AI-ի օգնությամբ մշակել պրեզենտացիայի կառուցվածքն ու բովանդակությունը՝ համապատասխանեցնելով տարբեր լսարանների և նպատակների։
  • Ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ, տեսողականորեն գրավիչ սլայդներ՝ AI գործիքների միջոցով։
  • Ինչպես պատրաստել համոզիչ ելույթ և գաղափարները ներկայացնել այնպես, որ գրավեն լսարանի ուշադրությունը։
  • Ինչպես AI-ի օգնությամբ պատրաստել նախագծերի ներկայացումներ (pitch), բիզնես հաշվետվություններ և այլ մասնագիտական նյութեր։
  • Gamma.app
  • Gemini
  • Claude

Տևողությունը՝ 3 շաբաթ • 6 դաս • 12 ժամ

2-րդ շաբաթ · Երեքշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 4 · Հետազոտություն ու աղբյուրահեն կոնտենտ
  • Ինչպես AI-ի օգնությամբ րոպեների ընթացքում իրականացնել խորքային հետազոտություններ՝ ուսումնասիրելով և համադրելով հարյուրավոր աղբյուրներ։
  • Ինչպես սեփական փաստաթղթերի և այլ աղբյուրների հիման վրա ստեղծել նոր բովանդակություն՝ տեքստեր, տեսանյութեր, փոդքասթներ և ուղեցույցներ։
  • Ինչպես հետազոտությունների արդյունքները վերածել ինֆոգրաֆիկաների, մտքի քարտեզների և այլ տեսողական նյութերի։
  • Gemini
  • Claude
  • NotebookLM
2-րդ շաբաթ · Հինգշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 5 · 1000 բառի տեղ խոսող նկարներ
  • Ինչպես AI գործիքներով գեներացնել նկարներ՝ օգտագործելով տեքստային հրահանգներ կամ գոյություն ունեցող նկարները որպես օրինակ։
  • Ինչպես կառուցել արդյունավետ prompt-եր՝ սահմանելով ոճը, կոմպոզիցիան, լուսավորությունը, ռակուրսը և այլ կարևոր վիզուալ պարամետրեր։
  • Ինչպես խմբագրել և հարստացնել արդեն գոյություն ունեցող նկարները՝ փոխելով ոճը, վերականգնելով հին պատկերները, ավելացնելով բացակայող հատվածներ կամ փոփոխելով կերպարի դիրքը։
  • Ինչպես կիրառել պրոֆեսիոնալ հնարքներ՝ ավելի բնական, արտահայտիչ և բարձրորակ արդյունք ստանալու համար։
  • Nano Banana
  • ChatGPT
  • Grok
  • Higgsfield
3-րդ շաբաթ · Երեքշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 6 · AI վիդեոների գեներացիա
  • Ինչպես ստեղծել ազդեցիկ տեսանյութեր՝ սցենարի մշակումից և կադրերի պլանավորումից մինչև մոնտաժ։
  • Ինչպես կազմել արդյունավետ AI հրահանգներ (prompt)՝ կիրառելով տեսանյութերի գեներացման տարբեր տեխնիկաներ։
  • Ինչպես գեներացնել տեսանյութեր տեքստային հրահանգների կամ ռեֆերենս նկարների հիման վրա՝ կառավարելով սկզբնական և վերջնական կադրերը։
  • Ինչպես ընտրել ճիշտ կադրավորումը, դիտանկյունը, լուսավորությունն ու տեսախցիկի շարժումները՝ ավելի իրական և բարձրորակ արդյունք ստանալու համար։
  • Gemini
  • Nano Banana
  • Veo 3.1
  • Google Flow
3-րդ շաբաթ · Հինգշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 7 · Կայքէջերի գեներացիա
  • Ինչպես են աշխատում կայքերը, և որոնք են կայքի ստեղծման հիմնական բաղադրիչները։
  • Ինչպես AI հրահանգների (prompt) միջոցով ստեղծել ամբողջական կայք։
  • Ինչպես փոփոխել կայքի կառուցվածքը, դիզայնը, բովանդակությունն ու ֆունկցիոնալությունը՝ AI-ի օգնությամբ։
  • Ինչպես միացնել սեփական դոմեյնը և հրապարակել պատրաստի կայքը։
  • Ինչպես միացնել վերլուծական գործիքներ՝ հետևելու այցելությունների քանակին, աղբյուրներին և օգտատերերի վարքագծին։
  • Ինչպես ստեղծել տվյալների բազա և սերվերային մաս (backend)՝ կայքին լրացուցիչ հնարավորություններ ավելացնելու համար։
  • Lovable
  • Claude
4-րդ շաբաթ · Երեքշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 8 · Գործընթացների ավտոմատացում
  • Ինչով է AI ավտոմատացումը տարբերվում ավանդական ավտոմատացումից, և ինչ հնարավորություններ է այն տալիս։
  • Ինչպես օգտագործել AI ավտոմատացման գործիքները և ստեղծել սեփական նամակագրության օգնականը։
  • Ինչպես քայլ առ քայլ կառուցել ավտոմատացված գործընթացներ՝ տարբեր գործիքներ կապակցելով միմյանց։
  • Ինչպես ավտոմատացնել նամակները՝ կայքի միջոցով կապ հաստատած մարդկանց ուղարկելու համար։
  • Որոնք են AI ավտոմատացման հիմնական գործիքները և ինչպես ընտրել դրանք տարբեր խնդիրների լուծման համար։
  • Make.com
  • Claude
4-րդ շաբաթ · Հինգշաբթի · 19:00⁠–⁠21:00 Դաս 9 · Ինքնավար ագենտներ
  • Ինչ են AI ագենտները, ինչպես են աշխատում և ինչով են տարբերվում սովորական AI ավտոմատացումներից։
  • Ինչպես ստեղծել սեփական AI ագենտ, որն ինքնուրույն կմշակի կայքի միջոցով ստացված հանդիպման հարցումները, կհամաձայնեցնի ժամերն ու կամրագրի հանդիպումները։
  • Ինչպես օգտագործել Claude-ը՝ AI ագենտների ստեղծման գործընթացը պարզեցնելու և արագացնելու համար։
  • Make.com
  • Claude

Քեզ համար է

Դասըն­թացը քեզ համար է, անկախ նրանից, թե որտե­ղից ես սկսում

  • Դեռ չես օգտագործում AI

    Կսկսես զրոյից՝ քայլ առ քայլ, ու կհասկանաս՝ ինչ գործերում այն կարող է օգնել հենց քեզ։

  • Այս պահին չես աշխատում

    Ձեռք կբերես կիրառելի հմտություններ, կկարողանաս գտնել աշխատանք կամ եկամուտ ստանալու նոր հնարավորություններ։

  • Բիզնես ունես

    Կկարողանաս արագ պատրաստել բովանդակություն, վերլուծել տվյալներն ու AI-ի օգնությամբ կատարել այն գործերի մի մասը, որոնց համար թիմում ռեսուրս չի բավարարում։

  • Արդեն օգտագործում ես AI

    Կկարողանաս տալ ավելի գրագետ առաջադրանքներ, ստանալ ավելի օգտակար արդյունք ու կիրառել նոր գործիքներ։

  • Աշխատում ես

    Կիմանաս՝ ինչպես AI-ը կիրառել քո մասնագիտության մեջ, արագացնել կրկնվող գործերը և ժամանակ ազատել կարևոր աշխատանքի համար։

  • Սովորում ես

    Կկարողանաս ավելի հեշտ հասկանալ բարդ նյութերը, ուսումնասիրել աղբյուրներն ու պատրաստել պրեզենտացիաներ։

Ուզում ես պարզապես հեշտացնել առօրյադ

Կկարողանաս ստեղծել քո AI օգնականը՝ ամենօրյա գործերի համար, ավելի հեշտ պլանավորել օրը, վիզուալիզացնել գաղափարներդ և շատ ավելին։

Տարբեր իրավիճակներ, նույն անհրաժեշտ հիմքը՝ 8 AI-հմտություն։

Չե՞ս կողմնորոշվում։ Ստուգիր AI-գրագիտությանդ մակարդակն օնլայն

1.5 րոպե

Անցնել էքսպրես թեստը

Հարցեր՝ մինչև գրանցվելը

Պե՞տք է նախապես իմանալ AI

Ոչ։ Ծրագիրը սկսվում է հիմունքներից։

Եթե արդեն օգտվում եմ ChatGPT-ից, ինձ պե՞տք է

Եթե հիմնականում հարցեր ես տալիս, այստեղ կսովորես աշխատել ավելի հստակ առաջադրանքներով, ստուգել պատասխաններն ու կիրառել տարբեր գործիքներ։

Կա՞ գումարի վերադարձի երաշխիք

Այո — 100%։ Եթե մասնակցում ես բոլոր դասերին ու ինչ-որ պատճառով չես հավանում, վերադարձնում ենք ամբողջ գումարը՝ առանց ավելորդ հարցերի։

Ե՞րբ են դասերը

Երեկոյան՝ 19:00⁠–⁠21:00, Երևանի ժամանակով։

Տեսագրությունները հասանելի՞ են

Այո։ Դասերի տեսագրություններն ու սլայդները հասանելի են 6 ամիս։

Ինչպե՞ս մասնակցել անվճար կամ զեղչով

Դասընթացին կարող ես մասնակցել անվճար հետևյալ տարբերակներով.

  • Վճարել ամբողջ գումարը, այնուհետև ստանալ 100% վերադարձ եկամտահարկի միջոցով
  • Հրավիրել 10 ընկեր, յուրաքանչյուրի համար ստանալ 10% զեղչ (նրանց ևս կտրամադրվի 10% զեղչ ձեր հրավերով մասնակցելու դեպքում)

Կարող ես մասնակցել զեղչով հետևյալ տարբերակներով.

  • Գրանցվել «3 ընկեր» փաթեթով, ստանալ 62% զեղչ
  • Հրավիրել ընկերոջը, յուրաքանչյուրի համար ստանալ 10% զեղչ
Ի՞նչ է ներառված արժեքի մեջ

9 դասերը, ուսումնական նյութերը, պրոմպտների գրադարանը, AI գործիքների ցանկը, հավաստագիրը և նշված օֆլայն հրավիրատոմսը։

Ինչպե՞ս իմանամ՝ ինձ պետք է, թե ոչ

Ինչպես են անցնում դասերը

  • Տևողությունը՝ 4 շաբաթ

    9 կենդանի դաս, ընդհանուր՝ 18 ժամ

  • Միանում ես Zoom-ով

    Կարող ես սովորել Երևանից, մարզից կամ արտերկրից։

  • Դասերը՝ երեկոյան, 19:00⁠–⁠21:00

    • 1-ին շաբաթ՝ 3 դաս. երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ
    • 2-րդ շաբաթից սկսած՝ շաբաթական 2 դաս. երեքշաբթի, հինգշաբթի։
  • Վերադառնում ես նյութին՝ երբ պետք է

    Դասերի տեսագրություններն ու սլայդները հասանելի են 6 ամիս։

Թողնել Հայտ

Դասըն­թացներ

Ընտրիր մասնակցության՝ քեզ ամենահարմար տարբերակը

ՕնլայնZoom

Start

AI-ի հետ առաջին ծանոթության համար

Առաջին 3 դասը՝ 9-ից

Live ձևաչափ

  • Սկիզբը՝ նոյեմբերի 3
  • Շաբաթ 1՝ երք, հնգ, շբթ

Ժամերը՝ 19:00–21:00

֏ 19,500

100% գումարի վերադարձ

10 AI գործիք

  • +4: Grok, Suno, Oboe, Gamma
  • Դասերի տեսագրություն
  • Առաջընթացի վերահսկում
  • Սերտիֆիկատ
  • Պրոմպտ գրադարան՝ 500+ պատրաստի պրոմպտ
ՕնլայնZoom

AI Գրագետ

Start + Level-Up

Ամբողջական AI կրթություն մեկ ծրագրում

9 դաս

Live ձևաչափ

  • Սկիզբը՝ նոյեմբերի 3
  • Շաբաթ 1՝ երք, հնգ, շբթ
  • Շաբաթ 2–4՝ երք, հնգ

Ժամերը՝ 19:00–21:00

֏ 57,000−20%Խնայիր ֏ 11,300

֏ 45,700

100% գումարի վերադարձ

16 AI գործիք՝ բոլորը մեկ տեղում

  • +10: Grok, Suno, Oboe, Gamma, NotebookLM, Veo, Lovable, Make.com, Higgsfield, Google Flow
  • Դասերի տեսագրություն
  • Առաջընթացի վերահսկում
  • Սերտիֆիկատ
  • Պրոմպտ գրադարան՝ 500+ պատրաստի պրոմպտ
  • AI գործիքների ցանկ
  • Offline հանդիպումներ՝ 2 հոգու հրավիրատոմս
  • Անվճար բաժանորդագրություն՝ 3 ամիս OmniDictate
  • 3 MacBook Neo-ի խաղարկություն ամեն ամսվա գրանցվողների շրջանում
Ամենաշահավետ
ՕնլայնZoom

AI Գրագետ

3 և ավելի ընկերներով

Մասնակցեք խմբով՝ բացառիկ գնով, սովորեք կիրառել AI-ը և փոխանակեք Ձեր նոր հմտությունները միասին։

9 դաս

Live ձևաչափ

  • Սկիզբը՝ նոյեմբերի 3
  • Շաբաթ 1՝ երք, հնգ, շբթ
  • Շաբաթ 2–4՝ երք, հնգ

Ժամերը՝ 19:00–21:00

1 անձը՝֏ 45,700−62%

֏ 17,366

Ընդհանուր՝ ֏ 52,098 (3 մասնակից)

100% գումարի վերադարձ

16 AI գործիք՝ բոլորը մեկ տեղում

  • +10: Grok, Suno, Oboe, Gamma, NotebookLM, Veo, Lovable, Make.com, Higgsfield, Google Flow
  • Դասերի տեսագրություն
  • Առաջընթացի վերահսկում
  • Սերտիֆիկատ
  • Պրոմպտ գրադարան՝ 500+ պատրաստի պրոմպտ
  • AI գործիքների ցանկ
  • Offline հանդիպումներ՝ 2 հոգու հրավիրատոմս
  • Անվճար բաժանորդագրություն՝ 3 ամիս OmniDictate
  • 3 MacBook Neo-ի խաղարկություն ամեն ամսվա գրանցվողների շրջանում

Սովորելու համար պարտադիր չէ

  • Ունենալ համակարգիչ
  • Ունենալ ծրագրավորման կամ այլ տեխնիկական գիտելիքներ
  • Նախկինում օգտագործած լինել AI

Սովորելու համար բավական է

  • Ունենալ հեռախոս և ինտերնետ
  • Ցանկանալ սովորել ու փորձարկել AI-ը
  • Ժամանակ հատկացնել դասերին գործնական առաջադրանքներին

Թե սովորելու, թե հետագայում AI օգտագործելու համար համակարգիչ ունենալը պարտադիր չէ, բայց ցանկալի է

Ի՞նչ կմնա քեզ դասընթացից հետո

  • Հավաստագրի օրինակ

    Հավաստագիր

    Որը հաստատում է, որ տիրապետում ես AI-⁠ից գրագետ օգտվելու համար անհրաժեշտ 8 հմտություններին։

  • 500+ պատրաստի պրոմպտ

    Գրադարան, որից կարող ես օգտվել քո առաջադրանքները ձևակերպելիս։

  • AI գործիքների ցանկ

    Որպեսզի անհրաժեշտ գործիքը նորից չփնտրես զրոյից։

  • Առաջընթացի վերահսկում

    Ծրագրի շրջանակում կհետևես քո առաջընթացին։

Ովքե՞ր են սովորեցնում

Անահիտ Վարդանյան

Անահիտ Վարդանյան

AI Ստրատեգիստ

5+ տարվա փորձ հաղորդակցության ոլորտում։

«AI քեզ բան» կրթական ծրագրի համակարգող։։

400+ ժամ · Start · Level-Up · PRO · Webinar

Նաիրի Արեգ Հացպանյան

Նաիրի Արեգ Հացպանյան

Full-Stack AI Engineer

7+ տարվա փորձ Full-Stack Development և Vibe Coding։

Մասնագիտացած է custom AI agent ստեղծելու և AI ավտոմատացումների մեջ։

155+ ժամ · Start · Level-Up · PRO · Webinar

Արտակ Գրիգորյան

Արտակ Գրիգորյան

AI Automation Expert

Արտակը 10+ տարվա նախագծերի կառավարման փորձ ունի։

AI Transformation թիմի համակարգող է և AI PM։

Վարում է AI ավտոմատացման, AI ագենտների և աղբյուրահեն հետազոտության դասընթացներ։

335+ ժամ · Level-Up

Մարիամ Մորոզովա

Մարիամ Մորոզովա

Product Designer & Design Engineer

20+ տարվա մասնագիտական փորձ գրաֆիկ, web և product design ոլորտներում։

AI էնտուզիաստ է, ազատ ժամանակ նկարում է և հող մշակում։

100+ ժամ · Level-Up

Լիլիթ Բարսեղյան

Լիլիթ Բարսեղյան

AI Artist & Director

10+ տարվա փորձ ֆիլմարտադրության ոլորտում՝ ռեժիսոր, սցենարիստ։

Մասնագիտացած է AI-ով վիդեո պատմություններ գեներացնելու մեջ։

2025 թ. դեկտեմբերի առաջին մրցանակին է արժանացել AI International Film Festival-ում՝ որպես Best AI Movie։

67+ ժամ · Level-Up

Գևորգ Պողոսյան

Գևորգ Պողոսյան

AI First Mindset

30+ տարվա ձեռնարկատիրական փորձով։

«AI-ն առաջին հերթին» մտածելակերպի ուսուցիչ։

80+ ժամ · PRO · Webinar

Թվերով

10,000+

Դասերի մասնակից

20+

AI գործիք կուրսի ընթացքում

4.9

Միջին վարկանիշ

Ի՞նչ են ասում մասնա­կիցները

Դասընթացից առաջ էլ օգտագործում էի AI, բայց հիմնականում միայն տեքստեր գրելու համար։

Հիմա արդեն լրիվ ուրիշ մակարդակով եմ կիրառում աշխատանքի մեջ։ Շատ պրոցեսներ արագացրել եմ, սկսել եմ ավելի շատ պատվերներ վերցնել, ու դա բնականաբար ազդել է նաև եկամտիս վրա։

Ամենակարևորը՝ հիմա հստակ գիտեմ՝ որ գործիքը ինչի համար օգտագործեմ։

Արմինե ԱնտոնյանSMM մասնագետ

Անկեղծ՝ չէի սպասում, որ էսքան կիրառելի կլինի։

Դասերից հետո մի քանի գործիք միանգամից մտցրեցի աշխատանքային պրոցեսիս մեջ։ Հիմա նույն ժամանակում ավելի շատ աշխատանք եմ հասցնում անել և նոր ծառայություններ եմ առաջարկում հաճախորդներիս։

Ինձ համար շատ լավ ներդրում էր։

Սամսոն ՂազարյանԳրաֆիկ դիզայներ

AI-ից օգտվում էի նաև մինչև դասընթացը, դրա համար սկզբում մտածում էի՝ արդյոք նոր բան կստանա՞մ։ Ու ստացա։

Հատկապես հավանեցի, որ ուղղակի գործիքներ չէին ցույց տալիս, այլ սովորեցնում էին՝ ինչպես մտածել ու ճիշտ առաջադրանք տալ AI-ին։

Աշխատանքիս արագության տարբերությունն արդեն շատ զգալի է։

Սաթենիկ ՀայրապետյանՄարքեթինգի մասնագետ

Իմ դեպքում ամենամեծ արդյունքը եկամտի աճն էր։

AI-ի շնորհիվ սկսեցի որոշ աշխատանքներ շատ ավելի արագ անել և կարողացա ամսվա ընթացքում ավելի շատ պատվեր վերցնել։ Դասընթացից ստացած գիտելիքներից մինչև հիմա գրեթե ամեն օր օգտվում եմ։

Աննա ՍարգսյանFreelancer

Մինչև դասընթացը ամեն փոքր բանի համար տարբեր մասնագետների էի դիմում։

Հիմա շատ հարցեր ինքս եմ կարողանում լուծել AI-ի օգնությամբ՝ գաղափարներից ու տեքստերից մինչև վիզուալներ։ Ե՛վ ժամանակ եմ խնայում, և՛ ծախսերս են պակասել։

Տիգրանուհի ՊողոսյանՓոքր բիզնեսի սեփականատեր

Եթե մի բան առանձնացնեմ՝ արագությունն է։

Այն, ինչի վրա առաջ 2-3 ժամ էի ծախսում, հիմա երբեմն 30-40 րոպեում եմ անում։ Դրա շնորհիվ ավելի շատ նախագծերի հետ եմ հասցնում աշխատել։

Անահիտ ԿիրակոսյանContent creator

Մտածում էի՝ AI-ը ավելի շատ մարքեթինգի կամ IT-ի մարդկանց համար է։

Դասընթացից հետո հասկացա, թե ինչքան բան կարող եմ կիրառել հենց իմ աշխատանքի մեջ։ Հիմա շատ առօրյա առաջադրանքներ զգալի արագ եմ անում։

Տաթև ՀայրապետյանHR մասնագետ

Շատ պրակտիկ դասընթաց էր։ Ոչ թե ուղղակի լսում ես ու մոռանում, այլ սովորածդ կարող ես նույն օրը փորձել աշխատանքի մեջ։

Ինձ մոտ AI-ն արդեն ամենօրյա աշխատանքային գործիք է դարձել։

Տիգրան ՄարտիրոսյանՎաճառքի մասնագետ

Սկզբում մի քիչ վախ ունեի, որ AI-ը մեր աշխատանքը փոխարինելու է։ Հիմա հակառակ կերպ եմ նայում դրան։

Սովորեցի օգտագործել որպես օգնական, դրա շնորհիվ ավելի արագ եմ աշխատում, ավելի շատ ազատ ժամանակ եմ ունենում, ու եկամուտս էլ աճել է։

Կարինե ՏոնոյանCopywriter

Դասընթացից հետո առաջին անգամ զգացի, որ AI-ը ոչ թե ուղղակի թրենդ է, այլ իրական գործիք, որը կարող է փող ու ժամանակ խնայել բիզնեսում։

Հիմա ամեն շաբաթ օգտագործում եմ տարբեր խնդիրներ լուծելու համար։

Սամվել ՀովհաննիսյանՁեռնարկատեր

Ինձ համար ամենամեծ բացահայտումը այն էր, թե ինչքան առօրյա աշխատանք կարելի է հեշտացնել AI-ով։

Հիմա շատ առաջադրանքներ, որոնց վրա նախկինում ժամեր էի ծախսում, անում եմ անհամեմատ արագ։ Իրոք զգում եմ, որ աշխատանքային արդյունավետությունս լրիվ այլ մակարդակի է անցել։

Արուս ՆիկողոսյանProject Manager

Ամենաշատը հավանեցի, որ ջուր չկար։ Ամեն ինչ կոնկրետ էր ու կիրառելի։

Սովորած գործիքներից մի քանիսը հենց հաջորդ օրը սկսեցի օգտագործել աշխատանքի մեջ։ Հիմա կոնտենտ ստեղծելու պրոցեսը շատ ավելի արագ է դարձել։

Աննա ՍիմոնյանSMM մասնագետ

Ինձ համար շատ կարևոր էր, որ ամեն ինչ հասկանալի էր նույնիսկ առանց տեխնիկական գիտելիքների։

Դասընթացից հետո արդեն կարողանում եմ AI գործիքներով ինքնուրույն տարբեր նախագծեր անել։ Էլ չեմ խոսում, թե ինչքան է իմ համալսարանական կյանքը հեշտացել AI-ի շնորհիվ։

Նելլի ՍիմոնյանՈւսանող

Եթե առաջ AI-ն ինձ համար պարզապես ChatGPT-ն էր, հիմա այն դարձել է բիզնեսում ամենաշատ օգտագործվող գործիքներից մեկը։

Կոնտենտ, գաղափարներ, առաջարկներ, վերլուծություն՝ շատ բան արդեն շատ ավելի արագ եմ անում։

Արմեն ՄեսրոպյանԲիզնեսի սեփականատեր

AI-ը չէր փոխարինել իմ մասնագիտությանը, հակառակը՝ ավելի շատ հնարավորություններ տվեց։ Հիմա հաճախորդներին կարողանում եմ ավելի շատ տարբերակներ առաջարկել և շատ ավելի արագ աշխատել։

Անձամբ ինձ համար սա ամենաօգտակար դասընթացներից էր վերջին շրջանում։

Սիմոն ԿարապետյանԳրաֆիկ դիզայներ

Դասընթացից հետո աշխատանքային օրս իրականում փոխվել է։

Այն գործերը, որոնք անընդհատ հետաձգում էի, որովհետև շատ ժամանակ էին պահանջում, հիմա AI-ի օգնությամբ շատ արագ եմ անում։ Ու շատ հաճելի է, երբ հասկանում ես, որ տեխնոլոգիան ոչ թե բարդացնում, այլ հեշտացնում է աշխատանքդ։

Անիտա ԿարապետյանContent Manager

Մի բան հաստատ կարող եմ ասել՝ դասընթացից հետո նույն ծավալի աշխատանքն ավելի քիչ ժամանակում եմ անում։

Դրա շնորհիվ կարողացել եմ լրացուցիչ պատվերներ վերցնել՝ առանց ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնելու։

Անուշ ՍահակյանCopywriter

Չէի պատկերացնում, որ AI-ը կարող է այսքան օգտակար լինել վաճառքներում։

Հիմա օգտագործում եմ առաջարկներ կազմելիս, հաճախորդների հետ հաղորդակցության տարբերակներ մշակելիս ու նույնիսկ հանդիպումներին պատրաստվելիս։ Շատ գործնական գիտելիքներ ստացա։

Գևորգ ՍաֆարյանՎաճառքի մենեջեր

Դասընթացից առաջ էլ ակտիվ օգտագործում էի AI, դրա համար բավական բարձր սպասելիքներով էի եկել։ Բայց միևնույն է շատ նոր բաներ տարա ինձ հետ։

Հատկապես workflow-ներիս մեջ AI-ը ճիշտ ինտեգրելուց հետո աշխատանքի արագության տարբերությունը շատ զգալի դարձավ։

Քրիստինե ՎրացյանDigital Marketing Specialist

Շատ պարզ՝ հիմա ավելի քիչ ժամանակում ավելի շատ բան եմ հասցնում։

Ինձ համար հենց սա էր դասընթացի ամենամեծ արդյունքը։

Արամ ՀովհաննեսյանՁեռնարկատեր

Դասընթացին մասնակցել եմ հիմնականում հետաքրքրությունից, բայց արդյունքում AI-ը դարձել է իմ աշխատանքային առօրյայի մի մասը։

Շատ գործեր, հատկապես տեքստային ու վերլուծական, հիմա անհամեմատ արագ եմ անում։

Արմենուհի ԿարապետյանHR Manager

Ամենալավ մասը ինձ համար նոր գործիքների բացահայտումն էր։

Որոշ բաներ, որոնք նախկինում կամ չէի կարողանում անել, կամ շատ երկար էին տևում, հիմա AI-ով լուծում եմ մի քանի քայլով։ Սկսել եմ նաև AI-ի հետ կապված պատվերներ վերցնել։

Հասմիկ ՆալբանդյանՎիդեո մոնտաժող

Վերջապես AI-ից սկսեցի օգտվել ոչ թե ուղղակի “մի caption գրի” մակարդակով։ Դասընթացից հետո լրիվ փոխվել է իմ մոտեցումը։

Հիմա research-ից մինչև կոնտենտի գաղափարներ ու վիզուալներ՝ տարբեր փուլերում օգտագործում եմ AI։

Անահիտ ՀակոբյանSocial Media Manager

Իմ ոլորտում արագությունը շատ կարևոր է։

AI-ի օգնությամբ հիմա ավելի արագ եմ պատրաստում հայտարարությունների տեքստերը, առաջարկները և հաճախորդների համար անհրաժեշտ նյութերը։ Սովորածը հենց աշխատանքիս մեջ եմ օգտագործում, դրա համար արդյունքն էլ շատ արագ զգացի։

Ռոբերտ ԿիրակոսյանԱնշարժ գույքի գործակալ

Սովորաբար դասընթացներից հետո նոթերը մնում են մի կողմում ու մոռացվում։ Այստեղ հակառակն էր։

Սովորածներից շատերը մինչև հիմա ամեն օր օգտագործում եմ։

Սիրարփի ԹովմասյանAccount Manager

Դասընթացից հետո կարողացա ընդլայնել ծառայություններիս ցանկը և սկսել այնպիսի պատվերներ վերցնել, որոնք առաջ չէի վերցնի։

Իմ դեպքում AI սովորելը շատ ուղիղ կապ ունեցավ եկամտի աճի հետ։

Հայրապետ ԹունյանFreelancer

Փոքր բիզնես ունենալու դեպքում միշտ չէ, որ կարող ես ամեն աշխատանքի համար առանձին մասնագետ ունենալ։

AI-ի շնորհիվ հիմա շատ բաներ ինքնուրույն եմ անում։ Դա ինձ համար և՛ ժամանակի, և՛ գումարի խնայողություն է։

Կարապետ ՄարտիրոսյանՓոքր բիզնեսի հիմնադիր

Շատ էի վախենում, որ AI-ի պատճառով դիզայներների պահանջարկը կնվազի։ Դասընթացից հետո կարծիքս փոխվեց։

Եթե ճիշտ ես օգտագործում, AI-ը քեզ ավելի ուժեղ մասնագետ է դարձնում։ Իմ աշխատանքում արդեն զգում եմ դրա ազդեցությունը։

Նանե ՏիտանյանԴիզայներ

Արդեն առաջին դասերից հետո սկսեցի փորձարկել սովորածս։

Ամենակարևոր արդյունքը՝ հիմա շատ ավելի արագ եմ գաղափարներ մշակում և կոնտենտ ստեղծում։ Կարողանում եմ ավելի շատ աշխատանք անել ու չծանրաբեռնվել այնպես, ինչպես առաջ։

Դիանա ՍերոբյանContent Creator

Ես տեխնոլոգիաներից շատ հեռու մարդ եմ ու սկզբում մտածում էի՝ չեմ հասկանա։ Բայց ամեն ինչ շատ մատչելի էր։

Հիմա AI-ով ինքս կարողանում եմ ապրանքների նկարագրություններ, գովազդային գաղափարներ ու տարբեր նյութեր պատրաստել։

Սաթենիկ ՊողոսյանՕնլայն խանութի սեփականատեր

Ինձ համար ամենամեծ արժեքը ճիշտ prompt գրելը սովորելն էր։

Մինչև այդ հաճախ մտածում էի՝ AI-ը լավ արդյունք չի տալիս։ Պարզվեց՝ ես ճիշտ հարց չէի տալիս։

Հիմա ստացած արդյունքների որակը լրիվ ուրիշ է։

Կիմա ՄինասյանPR մասնագետ

Research, գաղափարներ, ռազմավարության առաջին draft, տեքստեր, presentation-ի կառուցվածք... առաջ սրանք միասին ահավոր շատ ժամանակ էին խլում։

Հիմա AI-ը ճիշտ օգտագործելու շնորհիվ պրոցեսս շատ ավելի արագ է։ Դասընթացից ստացած գիտելիքը հաստատ մնացող գիտելիք է։

Կամիլա ԳևորգյանՄարքեթինգի մենեջեր

Դասընթացից հետո ավելի վստահ սկսեցի աշխատել հաճախորդների հետ։

Առաջ որոշ առաջադրանքներից վախենում էի, որովհետև շատ ժամանակ էին պահանջում։ Հիմա արդեն ունեմ գործիքներ, որոնք օգնում են արագ լուծումներ գտնել։

Տոմա ՔանքարանյանSMM մասնագետ

Ես եկել էի պարզապես AI-ից օգտվել սովորելու համար։ Բայց արդյունքում հասկացա, թե որքան կարող է այն հեշտացնել աշխատանքս։

Դասերի պլանավորումից մինչև նյութերի պատրաստում՝ հիմա շատ ավելի արագ եմ անում։

Կարինե ՍտեփանյանՈւսուցիչ

Ծրագրի մասին

  1. 1800էլեկտրաէներգիա
  2. 1941համակարգիչ
  3. 1991համացանց
  4. 2022AI

Ինչպես ժամանակին սովորել ենք կարդալ, գրել, այնուհետև՝ օգտվել ինտերնետից, այսօր պարտադիր է սովորելը աշխատել AI-ով։

Մի բան հաստատ է՝ եթե դու չսովորես կառավարել AI-ը, AI օգտագործողներն են քեզ կառավարելու։

«AI քեզ բան»-ի հետևում կանգնած է մեծ թիմ՝ միավորված մեկ առաքելության շուրջ․ օգնել 1 միլիոն հայի դառնալ AI գրագետ։ Այդ նպատակով մենք ստեղծել ենք մեկ «AI գրագետ» դասընթացը, որը միավորում է AI-ից օգտվելու 8 պարտադիր հմտությունները՝ անկախ մասնագիտությունից ու նախնական գիտելիքներից։

  • Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից
  • Մասնակցության արդյունքում տրվում է հավաստագիր
  • Ողջ գումարը ենթակա է վերադարձի եկամտահարկի միջոցով

Ունե՞ս հարցեր

Մեր մասնագետը կապ կհաստատի քեզ հետ

Բոլոր դաշտերը պարտադիր են։

Միացիր վեբինարինՎեբինար
Գրանցվել